«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 15-ին ժամը 10։00-22։00 կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի` Տավրոս-Առափնյա, Գործարանային, Ուկրաինական, Շրջադարձային, Վերածնունդ, Լեռնային փողոցների, Ուկրշինի տնակային ավանի, Տավրոս 1-ից-22 փողոցների` իրենց նրբանցքներով և փակուղիներով, Բաղրամյան 1, 2 փողոցների և Բաղրամյան պողոտայի, Շիրակի խճուղու և Շիրակի փողոցի` իր նրբանցքներով ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: