ՀՀ ոստիկանության պետի հանձարարությամբ ծառայության մատուցման որակը բարձրացնելու նպատակով անձնագրային և վիզաների վարչությունում, ինչպես նաև բոլոր տարածքային անձնագրային ծառայություններում հունիսի 14-ից վաղվանից՝ 14.06.2018թ.-ից ընդմիաջման ժամ է սահմանվել 14։00-15։00-ը:

«Հանձնարարությունը պայմանավորված է նրանով, որ գրեթե բոլոր հիմնարկներում աշխատակիցների ընդմիջումը կազմակերպվում է 13։00-14։00, որը համընկնում էր անձնագրային ծառայությունների ընդմիջման ժամերի հետ, ինչը և խոչընդոտ էր հանդիսանում իրենց ազատ ժամանակը տրամադրել անձնագրային հարցերը կարգավորելու համար», - այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վարչության պետ Մնացական Բիչախչյանը: