«Սասնա ծռեր»-ի անդամ Արթուր Մելքոնյանը այսօր դատարանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեց։ Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը փոխարինեց նրա խափանման միջոցը չհեռանալու ստորագրությամբ և ազատ արձակեց դատարանի դահլիճից։

Մելքոնյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանն էր միջնորդություն ներկայացրել դատարան` նշելով, որ քաղաքական իրավիճակ է փոփոխվել, նվազում է նրանց վերագրվող արարքի հասարակական վտանգավորության բնույթն ու աստիճանը, ուստի միայն այդ փաստարկը դնել կալանքի հարցում, հիմնավոր չէ։ Մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը չառարկեց։

Հիշեցնենք, որ Արթուր Մելքոնյանը մեղադրվում է ՊՊԾ գնդի տարածքի գրավման մեջ։

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խումբը 2016թ․-ի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։

Նշենք, որ զոհված ոստիկանների հարազատները դեմ են «Սասնա ծռեր»-ի ազատ արձակմանը։