Պետական վերահսկողական ծառայությունը աուդիտ է անցկացնում Սփյուռքի նախարարությունում: Այս մասին նշեց Սփյուռքի նախարարության մամուլի խոսնակ Նունե Այլանջյանը: Փոխանցում է news.am-ը։

«Մանրամասներ դեռևս չկան: Կարծում եմ՝ հաջորդ շաբաթվա ընթացքում ամեն ինչ պարզ կդառնա», - ասաց նա:

Հիշեցնենք, որ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ավելի վաղ հայտարարել էր, որ նախարարության աշխատանքում, մասնավորապես` «Արի տուն» ծրագրի իրականացման գործընթացում չարաշահումներ է նկատել: