Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ կայացրեց «Սասնա Ծռեր»-ից Արթուր Սողոմոնյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու մասին:

Նա ազատ արձակվեց կալանքից: Եվ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն քաղաքից չհեռանալու մասին:

Այս միջնորդությունը ներկայացրել էր Արթուր Սողոմոնյանի փաստաբանը, դատախազը չառարկեց ներկայացված միջնորդությանը և դատարանը որոշեց բավարարել այն: