Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Վճռաբեկ դատարանի այսօր հրապարակած որոշմամբ ազատ կարձակվի կալանքից՝ Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների մի խումբ պատգամավորների երաշխավորության դիմաց: Բաբայանը շուտով դուրս կգա ԱԱԾ մեկուսարանից։

Վճռաբեկ դատարանը փոխեց նաև գործով անցնող և անազատության մեջ գտնվող մյուս երկու ամբաստանյալների խափանման միջոց կալանքը՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ և գրավով:

Վճռաբեկը բեկանեց Վերաքննիչ դատարանի որոշումը Բաբայանի և մյուսների գործով ընդհանուր իրավասության դատարանի վճիռը անփոփոխ թողնելու մասին՝ գործը ուղարկելով նոր քննության: