Apple ընկերությունը մյուս տարի նախատեսում է ստեղծել խորը կապ iOS և macOS համակարգերի մեջ՝ ընդհանուր հավելվածների միջոցով:

Մոբայլ App Store-ում ավելի շատ հավելվածներ են հասանելի, քան համակարգչային տարբերակում: Ընկերությունում ստիպված ստեղծում են նոր ծրագրեր իրենց համակարգերի համար՝ iOS, macOS, watchOS և tvOS:

Ամենից մեծ ուշադրությունը դարձվում է iPhone-ի հավելվածների վրա, քանի որ աշխարհում ամենից շատ տարածում ունեն դրանք: Մյուս համակարգերի օգտատերերն անտեսվում են: Ըստ Bloomberg-ի՝ մյուս տարի ընկերությունը կլուծի այդ խնդիրը:

Ըստ ներքին աղբյուրների՝ 2018-ից կստեղծվեն հավելվածներ, որոնք կլինեն և՛ iOS-ի, և՛ macOS-ի համար: Նախագիծը կունենա Marzipan անվանումը:

Դեռևս հայտնի չէ, թե արդյո՞ք փոփոխություններ կկրի App Store-ը, թե՞ ոչ, սակայն նոր ծրագրերի մասին մեծ հանդիսավորությամբ կխոսվի WWDC2018-ի ընթացքում: