Հանրապետության տարածքում հունիսի 18-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երևանում հունիսի 18-ին սպասվում է արևային եղանակ։

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն: