Չինաստանի իշխանությունները հրապարակել են ԱՄՆ-ից ներմուծվող 659 ապրանքների անվանումների ցանկը, որոնց համար 25 տոկոսի չափով մաքսատուրք կգործի: Այս մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհուրդը:

Նշվում է, որ ընդհանուր 34 միլիարդ դոլարի 545 անուն ամերիկյան ապրանքների, այդ թվում նաև՝ գյուղատնտեսական ապրանքների, տրանսպորտային միջոցների և ծովամթերքի համար մաքսարուտուրքերն ուժի մեջ կմտնեն 2018թ․-ի հուլիսի 6-ից: Էներգետիկայի, քիմիական արդյունաբերության և բժշկական սարքավորումների համար մաքսատուրքերի ներդրման ժամկետը կհայտարարվի ավելի ուշ:

Ավելի վաղ Սպիտակ տունը նախկինում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր են 25 տոկոսի չափով մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ներկրվող 50 միլիարդ դոլարի ապրանքների համար: Ակնկալվում է, որ դրանք կվերաբերեն օդատիեզերական արդյունաբերության տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաներին, ռոբոտատեխնիկային, արդյունաբերական սարքավորումներին, նոր նյութերին և ավտոմոբիլային արդյունաբերությանը: