Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկն առաջացրել է սողանքներ ու ջրհեղեղ, որի հետևանքում շուրջ 90 մարդ մահացել է։ Ինչպես տեղեկացնում է «Reuters»-ը, ոստիկանական ուժերն ու աղետներով զբաղվող պաշտոնյաները հայտնել են նաև տասնյակ մարդկանց անհետ կորելու մասին։ Փրկարարները, զինվորները, ոստիկաններն ու կամավորներրը միացել են անհետ կորածներին փնտրելու և անջատված էլեկտրականության ու հաղորդակցության վերականգնման գործին։

Եղանակի կանխատեսող գործակալությունը հայտնել է, որ փոթորիկը արագություն էր հավաքել Սուլու ծովից՝ փչելով 80 կմ/ժ արագությամբ և շարժվել հարավ 20կմ/ժ արագությամբ։

Ֆիլիպիններում տարեկան 20 թայֆուն է մոլեգնում, որոնք բազմաթիվ զոհեր ու ավերածություններ են պատճառում։ Նախորդ շաբաթ 46 մարդ էր մահացել կենտրոնական Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով։

2013 թվականին Հայյան սուպեր թայֆունը դարձել էր 8 հազար մարդու մահվան պատճառ ու առանց տանիքի էր թողել ավելի քան 200 հազար ընտանիքի։