Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում կայացավ հերթական «Էլ Կլասիկո»-ն, որն ավարտվեց կատալոնական թիմի հաղթանակով (0:3):

Իսպանական «Լա լիգա»-ի հերթական՝ 17-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտիագո Բեռնաբո» մարզադաշտում հյուրընկալել էր «Բարսելոնա»-ին: Առաջին կեսում Ռոնալդուն խաղից դուրս իրավիճակից գրավեց «Բարսելոնա»-ի դարպասը, որը, սակայն, չհաշվվեց: Երկրորդ կեսի 54-րդ րոպեին Սերխիո Ռոբերտոյի փոխանցումից հետո Լուիս Սուարեսը բացեց խաղի հաշիվը: Իսկ ահա 63-րդ րոպեին «Ռեալ»-ի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Լեո Մեսսին և հաշիվը դարձրեց 0:2: Խաղակեսի վերջնամասում «կապտանռնագույնները» խփեցին նաև երրորդ գոլը: Աչքի ընկավ Վիդալը:

Այս տուրից հետո «Բարսելոնա»-ն 45 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալ»-ը 31 մավորով 4-րդ տեղում է: