Լոնդոնի կենդանաբանական այգու սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 8 մարդ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, տուժածներից մեկը հոսպիտալացվել է, կան թունավորվածներ, մահվան դեպքեր չեն գրանցվել:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հրդեհը կլանել է սրճարանը և հարակից հատվածում գտնվող խանութը: Դեպքի վայրի հարևանությամբ էր գտնվում այն հատվածը, որտեղ պահվում են կենդանիները:

Կենդանաբանական այգին փակ կլինի ամբողջ օրվա ընթացքում: Հրդեհի բռնկման պատճառը դեռ հայտնի չէ: Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք տուժել են կենդանիները, թե՞ ոչ: