Ամերիկացի տիեզերագնաց Բրյուս Մակենդլեսը, ով կատարել է մարդկության պատմության մեջ առաջին թռիչքը բաց տիեզերք առանց ապահովագրող ճոպանի, մահացել է ԱՄՆ-ում 80 տարեկանում։ Այս մասին տեղեկացրել է NASA-ն։

«Մեր մտքերն ու աղոթքները Բրյուսի ընտանիքի հետ են։ Նրան միշտ կհիշեն թռիչքի ժամանակ արված լեգենդար լուսանկարով»,-ասել է NASA-ի տնօրեն Ռոբերտ Լայթֆութը։

Բրյուս Մակենդլեսն ավարտել է Սթենդֆորդի համալսարանը, ծառայել է որպես ԱՄՆ ռազմածովային ուժերի օդաչու, հետո համալրել է NASA-ի տիեզերագնացների շարքերը։ Նա մասնակցել է նաև խոշորագույն տիեզերական Hubble աստղադիտակի տեղադրմանը։

1984 թվականին իր առաջին թռիչքի ժամանակ նա բաց տիեզերքերում վեց ժամ անցկացրել է առանց տիեզերանավի հետ տեխնիկական կապի։