Instagram սոցիալական ցանցը թարմացում է թողարկել, որի շնորհիվ ծրագրում տեսազանգի գործառույթ կհայտնվի: Հավելվածում նաև թեմատիկ ալիքներ և լուսանկարների համար նոր էֆեկտներ կլինեն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Տեսազանգի օգնությամբ հնարավոր կլինի ընկերների հետ շփվել iOS և Android հարթակներում՝ առանց բջջային կապից օգտվելու»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ տեսազանգին զուգահեռ հնարավոր կլինի հավելվածում այլ գործողություններ կատարել: Տեսազանգին միաժամանակ 4 մարդ կարող է մասնակցել:

Բացի այդ՝ որոնման հատվածում թեմատիկ ալիքներ կլինեն, որոնք օգտատիրոջը թույլ կտան սոցցանցում արագորեն իրենց հետաքրքրող հրապարակումներ գտնել: