Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փոխմարզպետներ են նշանակվել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից:

Նարեկ Բաբայանը և Գոռ Թադևոսյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալներ:

Վահան Զարոյանն էլ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ: