Երևանի գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնի» գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը Իտալիայում բեմադրելու է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» թեմայով ներկայացում։

Վահան Բադալյանին հրավիրել է Տեատրո Կանտիերի ֆլորիդա թատրոնը (Ֆլորենցիա քաղաքում), իսկ թեման առաջարկվել է նրա կողմից։

Բադալյանը՝ անդրադառնալով իտալական թատերախմբին, նշել է.

«Որոշ չափով ծանոթ էին Նարեկացուն, աշխատանքի ընթացքում ավելի հանգամանալից կծանոթանան։ Հեշտությամբ համաձայնեցին, քանի որ մեծ ցանկություն ունեն իտալացի հանդիսատեսին ծանոթացնելու հայ մշակույթի հետ, առավել ևս Վատիկանում Նարեկացու արձանը տեղադրելուց հետո»։