Հուլիսի 2-ից հուլիսի 7-ը Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում Տեսական ֆիզիկայի FAR / ANSEF-ICTP և RDP-VW Համատեղ Ամառային Դպրոցը կանցկացվի:

Առաջին չորս օրվա ընթացքում երիտասարդ հետազոտողները դասախոսությունների չորս դասընթաց կլսեն: Դպրոցին կմասնակցեն երիտասարդ հետազոտողներ (մագիստրոսներ, ասպիրանտներ) Հայաստանից, ինչպես նաև Իրանից (16 մարդ), Վրաստանից (10), Ռուսաստանից (5), Ուկրաինայից (4), Թուրքիայից (2):

Դպրոցի բացման ժամանակ Թբիլիսիի համալսարանի շրջանավարտ Թամար Զաքարեիշվիլին և Երևանի պետական համալսարանի մագիստրոս Մանե Ավետիսյանը կստանան Ֆոլկսվագեն հիմնադրամի կողմից ֆինանսավորվող RDP ծրագրով հաստատված Թինա Ասատիանիի կրթաթոշակները:

Բացման արարողությանը կմասնակցեն Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանը, Վրաստանի դեսպանատան, Գիտության և կրթության նախարարության, Հայկական օգնության հիմնադրամի, Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչները: