WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել, որը օգտատերերին թույլ կտա, ինչպես Telegram-ի մեսենջերում, ալիքներ ստեղծել, հաղորդում է TechCrunch-ը:

Նոր ռեժիմի շնորհիվ խմբակային չաթերում հնարավոր կլինի բոլորի համար, բացի ադմինիստրատորներից սահմանափակել հաղորդագրություններ ուղարկելու հնարավարությունը: Այս գործառույթը միացնելու համար, հարկավոր է մտնել «Խմբի կարգավորումներ» և «Հաղորդագրություն ուղարկող» կետում նշել «Միայն ադմինիստրատորներ»:

«Խմբակային չաթերը շատերի կողմից են օգտագործվում, օրինակ դպրոցներում ծնողների և ուսուցիչների կամ ոչ կոմերցիոն կազմակերպությունների կողմից կարևոր տեղեկատվություն և հայտարարություններ ստանալու համար: Նոր գործառույթը մենք գործարկել ենք, որպեսզի օգնենք այդ խմբերի ադմինիստրատորներին», - ասել են հավելվածը մշակողները: