Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը կազմում է 36400 մարդ, որից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 41.2%-ը: Տեղեկացնում է Զբաղվածության պետական գործակալությունը:

Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 12.4%, միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 17,2%, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 5.5%, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 54,9%, հատուկ և հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 10.0%:

Ըստ տարիքային ցենզի, գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 24.2%, 30-44 տարեկանները` 39.6 %, 45-54 տարեկանները` 19,9 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 16.3 %: Տարվա ընթացքում ԶՏԿ-ներում խորհրդատվություն է ստացել 103․000 աշխատանք փնտրող, որոնցից 29.4%-ը աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, 15.5%-ը մասնագիտական կողմնորոշման, 30.6%-ը զբաղվածության ծրագրերի, 24.5%-ը այլ հարցերով: Տարեսկզբից զբաղվածության տարածքային կենտրոնները համագործակցել են 18.7 հազար գործատուի հետ, որոնցից հավաքագրվել է 8500 չկրկնվող թափուր աշխատատեղ, դրանցից 0.3 հազարը նոր ստեղծվող աշխատատեղեր են: