Արգենտինացին աշխատեց Անդալուզիայում ընդամենը կես տարի:

«Սևիլիայի» տնօրենների խորհուրդը հեռացրեց 48-ամյա արգենտինացի մարզիչ Էդուարդո Բերիցոյին թիմի անբավարար արդյունքների պատճառով:

««Սևիլիան» իր շնորհակալությունն է հայտնում Էդուարդո Բերիցոյին պրոֆեսիոնալիզմի և հավատարմության համար, որն արտահայտվել է նրա աշխատանքի կատարման մեջ, ինչպես նաև ակումբի բոլոր անդամների հանդեպ նրա լավ վերաբերմունքի համար»,- ասվում է պաշտոնական կայքի հայտարարության մեջ:

Ակումբը զբաղվում է նոր մարզչի որոնումներով, ով կներկայացվի թիմին Սուրբ ծննդյան տոներից հետո: Գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում են Խավիեր Գարսիան և Լուիս Էնրիկեն:

Բերիցոն աշխատել է «Սևիլիայի» հետ հուլիս ամսից: