Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գարուշ Դավթյանը նշանակվել է քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝

Գարուշ Դավթյանին նշանակել քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար», - ասված է որոշման մեջ։