Բազմաթիվ երկրներում գրանցվել է ռեկորդային շոգ: Այս մասին գրում է ամերիկյան The Washington Post պարբերականը՝ անդրադառնալով նաև եվրասիական տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի ու Վրաստանի շատ շոգ ամռանը:

Նշվում է, որ Երևանում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 42°-ի, իսկ Թբիլիսում մինչև 40,5°-ի:

Աննախադեպ շոգ է եղել Իռլանդիայում, Կանադայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Հյուսիսային կիսագնդի բազմաթիվ երկրներում: Նշվում է, որ վերջին 147 տարվա ընթացքում օդի ջերմաստիճանը կանադական Մոնրեալում հասել է 36,6°-ի:

Նշենք, որ հանրապետության տարածքում հուլիսի 6-7-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Հուլիսի 6-ին և 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-8-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: