Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ երկրում կչեղարկվի 2016թ․-ի պետական հեղաշրջման փորձի ժամանակ սահմանված արտակարգ դրության ռեժիմը:

Հուլիսի 6-ին Թուրքիայում որոշում կստորագրվի ահաբեկչության դեմ պայքարի միջոցների մասին: Այդ միջոցները գործելու են արտակարգ դրության չեղարկումից հետո։

Նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմը կչեղարկվի հուլիսի 9-ին, երբ կհրապարակվի նոր կառավարության կազմը: