Դեկտեմբերի 24-ին, ժամը 13:15-ին Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ դեկտեմբերի 23-ի գիշերը քամուց վնասվել է գյուղի բնակիչներից մեկի տան տանիքը։ Անհրաժեշտ է եղել ԱԻՆ-ի օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեկտեմբերի 23-ին ժամը 00:09-ի սահմաններում քամուց վնասվել է 15-րդ փողոցի թիվ 95 տան մոտակայքում գտնվող օժանդակ շինության տանիքը (մոտ 100 քմ) և 10-րդ փողոցում գտնվող Ալբերտ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի տանիքը՝ մասամբ (մոտ 20 քմ):

Գյուղապետարանի կողմից կազմվել է հանձնաժողով վնասի չափերը պարզելու նպատակով։