Վերին Լարսի անցակետում տրանսպորտային միջոցների մեծ կուտակումներ են առաջացել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը:

Ռուսական կողմից հերթը մոտ 5 կմ է, մեկ մեքենայի անցանելիությունը (եթե հայտնվել է հերթի վերջում) 5 ժամ: Վրացական կողմից հերթի երկարությունը 2 կմ է, անցանելիությունը մոտ 1.5 ժամ:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ փոխնախարարը հորդորում է օգտատերերին, որոնք ունեն ծանոթ-բարեկամներ, որոնք պատրաստվում են ցամաքային ճանապարհով՝ Լարսով, ժամանել Հայաստան, զգուշացրեք հերթի գոյության մասին:

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում գործում է թեժ գիծ՝ (010) 59-01-04, ուր կարելի է զանգահարել խնդիրների դեպքում: