Լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանում տասնյակ ադրբեջանցիներ են ձերբակալվել։

Haqqin. Az -ի տեղեկություններով՝ Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են ավելի քան 50 ադրբեջանցի ակտիվիստների, ովքեր հավաքվել են «Բաբեկի ամրոցի» մոտ։ Ձերբակալման պատճառները չեն հայտնում։

Ըստ աղբյուրի՝ Իրանում էթնիկ ադրբեջանցիները ամեն տարի հուլիսին հավաքվում են «Բաբեկի ամրոցի» շրջակայքում, որը համարում են իրենց թուրքական ինքնության խորհրդանիշը։ Վերջին տարիներին այդ հանդիպումները չի հաջողվում իրականացնել՝ Իրանի անվտանգության ուժերի ճնշումների պատճառով։