Բակո Սահակյանը Արայիկ Բաղրյանին նշանակել է Արցախի առողջապահության նախարար
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարինե Աթայանն ազատվել է Արցախի առողջապահության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Արայիկ Բաղրյանը նշանակվել է առողջապահության նախարար:
Հուլիսի 6-ին Նախագահ Սահակյանն այցելել է ԱՀ առողջապահության նախարարություն ու աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կարինե Աթայանին նրա գործունեության համար:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում