Մադրիդի «Ռեալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ որոշել է վաճառել ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային:

Արքայական ակումբի ղեկավարությունը նման որոշում է կայացրել Սուպերկլասիկոյում կատալոնական «Բարսելոնային» 0։3 հաշվով պարտվելուց հետո: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Բենզեման մասնակցել է 12 խաղի և դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

«Ռեալի» տրանսֆերային ցուցակում են՝ Մաուրո Իկարդին («Ինտեր»), Ալեքսիս Սանչեսը («Արսենալ»), Տիմո Վերները («Լայպցիգ») և Ֆյոդոր Սմոլովը («Կրասնոդար»):