Դանիայի 2 կենդանաբանական այգիները տեղացիներից կենդանիներ են ընդունում, որոնք հետագայում գիշատիչների համար կեր կդառնան, հաղորդում է Դանիայի TV2 հեռուստաալիքը:

Խոսքը Կոպենհագենի և Գիվսկուդի կենդանաբանական այգիների մասին է:

«Լավ է, երբ կենդանիների սնունդը բազմազան է, ոչ թե միշտ ձի կամ կով: Բացի այդ մորթին ծամելը լավ է, իսկ ներքին օրգանները նրանց համար շատ օգտակար են», - ասել է այգու աշխատակից Աննա Սոֆի Էլերը:

Նա նշել է, որ կենդանիների համար կեր են համարվում այն կենդանիները, որոնք գիշատիչների համար բնական որս կլինեն, քանի որ դա նույնպես նրանց բնական միջավայրի տպավորություն կստեղծի։