Աշխարհի խոշորագույն չինական AG600 երկկենցաղ օդանավը, որը նախատեսված է հրդեհների մարման համար, հաջողությամբ ավարտել է առաջին թեստային թռիչքը, հեռարձակումը կատարել է CCTV-ն:

Օդանավը օդ է բարձրացել Չինաստանի Չժուհայի օդանավակայանից և օդում անցկացրել 64 րոպե, թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 3 հազար մետր: Օդանավին այլ օդանավեր են ուղեկցել: Փորձնական թռիչքի ընթացքում հիմնականում իրականացվել է օդանավի տեխնիկական բնութագրերի, մանևրայնության և կայունության ստուգում: Օդանավի անձնակազմը 4 մարդուց էր կազմված:

Չինաստանը AG600-ի կառուցումն ավարտել էր անցյալ տարվա հուլիսին:

Օդանավը համանման տեխնիկայով նմուշների թվում խոշորագույնն է ոչ միայն Չինաստանում, այլ նաև աշխարհում: Այն նախատեսված է հրդեհների մարման և ջրում փրկարարական աշխատանքների իրականացման համար: AG600-ը նաև ծովի միջավայրի, ուղևորատար և բեռնատար փոխադրումների մոնիթորինգ, օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում անցկացնելու սարքավորում ունի: