«Սասնա ծռերի» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը հուլիսի 18-ին դատարանում աղմկահարույց բացահայտում է արել։ Նա հայտարարել է, որ հիվանդանոցում մահացած ոստիկանի ուղղությամբ պատահաբար կրակել է ոչ թե Արմեն Բիլյանը, որը մեղադրվում է ոստիկանի սպանության մեջ, այլ՝ Էդվարդ Գրիգորյանը։

«Պատահական կրակոցով ձեռքից վիրավորված մարդը, որը հետո արյան վարակով մահացավ՝ այդ պատահական կրակոցի հեղինակը իմ սիրելի ընկեր Էդվարդ Գրիգորյանն է, որի համար պատժվում է Արմեն Բիլյանը»,- հայտարարել է Պավլիկ Մանուկյանը, հայտնու է Aysor.am-ը։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը, սակայն, հերքում է Մանուկյանի հայտարարությունը։ «Սասնա Ծռեր խմբից Էդվարդ Գրիգորյանը ՊՊԾ գնդում ոչ մի պատահական կրակոց չի արձակել, որևէ անձի հրազենային վնասվածք չի պատճառել»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։