Հունվար-հունիսին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը 10%-ով աճել է
2018 թվականի հունվար-հունիս ամիսներին 2017 թվականի հունվար-հունիսի նկատմամբ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 10%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա վեց ամսում ՀՀ է այցելել 685.971 զբոսաշրջիկ, նախորդ տարվա 622.381-ի փոխերեն:
Նույն ժամանակահատվածում ՀՀ-ից մեկնող զբոսաշրջիկների թիվը կազմել է 610.950, ինչը 7,1%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշին՝ 570.400:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում