ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին տարբեր բարձր պետական պաշտոններ վարած, 2008թ․-ի մարտի 1֊ի զարգացումների ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար հանդիսացած Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար և գործը միացվել է Մարտի 1֊ի գործին։ Գևորգյանի խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

«Խոսքը վերաբերում է նախագահական ընտրությունների արդունքները վիճարկելու ժամանակ Սահմանադրական դատարանի դատավորի վրա ճնշում գործադրելուն, որպեսզի նա Սերժ Սարգսյանի օգտին որոշում կայացնի», - այս մասին հայտնել է Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հիեցնենք, որ 2008թ․-ի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: