ՀՀ ԳԱԱ նախագահությունը հայտնում է, որ 97 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, համաշխարհային գիտնական, հայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիր, պետական ու հասարակական հայտնի գործիչ Սերգեյ Համբարձումյանը:

ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից հայտնում են, որ ստեղծվել է կառավարական հանձնաժողով ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի հուղարկավորման արարողության կազմակերպման համար: Սերգեյ Համբարձումյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին` ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 7-ին` ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից: