Այսօր կինոմիության կոնֆերանս դահլիճում աննախադեպ հանրային քննարկում էր և ժողով: Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության հրապարակումից հետո, Պետգույքի կոմիտեյի նախագահ Նարեկ Բաբայանը օգոստոսի 4-ին կազմակերպեց հանրային քննարկում, որը վերաբերվում էր Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության ներկայի և ապագայի վերաբերյալ բարձրաձայնված հարցերին: Քննարկմանը ներկա էր մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, նրա տեղակալները, Հայֆիլմի աշխատակիցները, մտահոգ քաղաքացիներ և Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունը իր ղեկավար կազմով: Նախաձեռնության անդամները ակտիվ ելույթներ ունեցան: Նարեկ Բաբայանը սեղմ ժամկետում սպասում է նախաձեռնությունից հստակ ծրագրեր, որոնք վերածնելու են Հայֆիլմը: Ելույթ ունեցավ նաև մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մատթևոսյանը: Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունը ևս մեկ անգամ հայտարարեց, որ տիրապետում է իրավիճակին և պատրաստ է բոլոր քայլերը ձեռնարկել ազգայնացման, փրկության, կինոյի կյանքով ապրող կինոստուդիա վերակառուցելու համար: Հայտնում է Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության ղեկավար ռեժիսոր Հայկ Բաբայանը: