Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրապարակել է պատգամավորների անունները, որոնք ստորագրել են Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդության համար ներկայացված երաշխավորության տակ։

«ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ Գլխավոր դատախազին ուղղված միջնորդությունը ստորագրած «ՀՀԿ» խմբակցության պատգամավորների ինքնությունը պարզելու փորձերն առանձին լրատվամիջոցներում վերածվեցին անհարկի շահարկումների: Յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում, թե երբ և ինչ պայմաններում հրապարակայնացնել իր՝ այս կամ այն հասարակական նշանակություն ունեցող փաստաթղթի տակ ստորագրելու փաստը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Երաշխավորության տակ ստորագրած պատգամավորներն են Բաբլոյան Արա, Բաղդասարյան Վահրամ, Շարմազանով Էդուարդ, Հովհաննիսյան Արփինե, Մելիքյան Գագիկ, Հարությունյան Վահան, Հակոբյան Միհրան, Աճեմյան Կարինե, Բաղդասարյան Ջեմմա, Հասանով Կնյազ, Միխայլով Արսեն, Աշոտյան Արմեն, Հարությունյան Անդրանիկ, Հարությունյան Արամ, Կարապողոսյան Հարություն, Համբարձումյան Արկադի, Հակոբյան Հակոբ Ռ., Ավագյան Կարեն, Հովհաննիսյան Արայիկ, Սարգսյան Ռոբերտ, Սարդարյան Շուշան, Նաղդալյան Հերմինե, Եսայան Մարգարիտ, Գեղամյան Արտաշես, Սահակյան Նաիրի, Մախմուդյան Ռուստամ, Գրիգորյան Արայիկ, Նիկոյան Սամվել, Պետրոսյան Շուշան, Բաբուխանյան Հայկ, Սահակյան Գալուստ, Ֆարմանյան Սամվել, Հարությունյան Խոսրով, Պողոսյան Միհրան, Մուրադյան Ռուզաննա, Կարապետյան Կարեն, Բեքարյան Կարեն, Վարդապետյան Տաճատ, Նահապետյան Կորյուն, Մինասյան Գագիկ, Սարգսյան Ավետ: