ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը երեք ամսում ավելի քան $51 մլն-ի 6 ներդրումային ծրագիր է հաստատել՝ դրանց հարկային արտոնություններ տալով: Այս մասին կառավարության օգոստոսի 9-ի նիստում հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

Ըստ նախարարի, ծրագրերի շրջանակում ներկրվող սարքավորումների արժեքը կազմել է 12 մլրդ դրամ, իսկ ստեղծվող աշխատատեղերի թիվը՝ 609:

«Մաքսային ազատումների գործիքը 2015-ից է գործադրվել: Մինչ այսօր ընդհանուր առմամբ հավանության է արժանացել 68 ծրագիր՝ 668 մլն դոլարի փաթեթ: Ներկրվող սարքավորումները գնահատվել է 84 մլրդ դրամ: Ծրագրերով նախատեսված աշխատատեղերի թիվը կազմել է 6214, այս պահի դրությամբ ստեղծվածները 4045-ն են»,- ասել է Մինասյանը:

Կառավարության նիստում հաստատվել է ևս 450 աշխատատեղի ստեղծման ներդրումային ծրագրերի փաթեթ: