Վրաստանի ափերին լողալն արգելվում է սպասվող փոթորիկի պատճառով։ Այս մասին նշված է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տարածած ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ:

«Այսօր՝ օգոստոսի 9-ին երեկոյան, ծովում 4-5 բալանոց փոթորիկ է սպասվում, ինչի պատճառով լողալն արգելվում է: Օրվա ընթացքում ալիքների բարձրությունը կարող է հասնել 1.5-ից մինչև 3 մետրի: Սև ծովի ափին գտնվող բոլոր փրկարարական աշտարակներում կարմիր դրոշներ են տեղադրված», - նշվում է հաղորդագրության մեջ:

Փրկարարները հանգստացողներին կոչ են անում ուշադրություն դարձնել արգելող նշաններին: