Հայաստանի տարածքում օգոստոսի 14-15-ը, 18-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 16-17-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում օգոստոսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-15-ը, 18-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ։