ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ որևէ մեկը չի կարող աշակերտին պարտադրել սև ու սպիտակ հագուստ կրել։

«Բացառություն են այն դեպքերը, երբ ծնողական խորհուրդը որոշում է, որ իրենց երեխաները բոլորը պետք է սև ու սպիտակ հագուստ կրեն։ Մնացած բոլոր դեպքերում որևէ մեկը չի կարող երեխաներին պարտադրել», - ասել է նախարարը։

Արայիկ Հարությունյանը հավելել է․

«Պետք չէ խելամտության սահմաններից դուրս գալ։ Երեխային պետք է հասարակ, հարմար հագուստ հագցնել, եթե ծնողները չեն ցանկանում, որ իրենց երեխան սև ու սպիտակ հագնվի»։

Նախարար Հարությունյանն ավելի վաղ ֆեյբուքյան իր էջում հարցրել էր ծնողների և մասնագետների կարծիքը՝ դպրոցներում բջջային հեռախոսներն արգելելու մասին: