Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ․ Պետրոսյանն ու Վլադիմիր և Էդուարդ Հակոբյանները մասնակցում են օգոստոսի 7-ին մեկնարկած 25-րդ Աբու Դաբի մասթերսում։ Կայացել է արդեն 6 տուր։

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Արդյունքում Գաբրիել Սարգսյանը 4․5 միավորով կիսում է 4-19-րդ տեղերը, Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Լ․ Պետրոսյանը 4 միավորով՝ 20-39-րդ, իսկ Էդուարդ Հակոբյանը 1․5-ով՝ 141-149-րդ։

Այս պահին ընթանում են Աբու Դաբի մասթերսի 7-րդ տուրի խաղերը։