ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Մուրադյան Վահագնը «Պրիվետ, Ռոբ» ակցիայի ցուցարարներին հայտնել է, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուն պես, կբողոքարկեն այն վճռաբեկ դատարանում:

Ցուցարարների դիտարկմանը, թե ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հինգ տարի աշխատել է Քոչարյանի աշխատակազմում, և արդյոք չկա այդտեղ շահերի բախում, որի համար դատախազությունը բացարկ ներկայացներ Ազարյանին, Մուրադյանն նշել է․

«Բացարկի հարցը քննարկվել է, բայց որոշվել է չներկայացնել։ Եթե չենք ներկայացրել, ուրեմն համարել ենք, որ դա հիմք չէ: ՀՀ նախկին նախագահի հետ բազմաթիվ պաշտոնյաներ են աշխատել, բայց դա չի նշանակում, թե դա պիտի խոչընդոտի իրենց պարտականությունները կատարելուն»: