Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության գործունեության կդադարեցվի: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոսոտոսի 16-ի նիստի օրակարգում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2018 թվականի մայիսի 1-ից դադարեցվել է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության գործունեությունը, սակայն դեռևս իրականացված չեն նախարարության հաշվեկշռում մնացած գույքի, դեբիտորոկան և կրեդիտորական պարտքերի փոխանցման, Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում այն հաշվառումից հանելու գործընթացը:

Նշվում է, որ վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու համար նախագծով առաջարկվում է ստեղծել աշխատանքային խումբ: