Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով, որի զոհ է դարձել 39 մարդ, հայտարարել է 12 ամսով արտակարգ դրություն մտցնելու մասին:

Այս մասին որոշումն ընդունվել է Իտալիայի կառավարության հրավիրած հատուկ նիստի ժամանակ։ Աղետի հետևանքների վերացման համար 5 մլն եվրո կհատկացվի:

Երկրում նաև սգո օր կհայտարարվի՝ կամրջի փլուզման հետևանքով զոհերի հիշատակը հարգելու համար։

Հիշեցնենք, որ փլուզումը տեղի էր ունեցել օգոստոսի 14-ին։