Ավստրալիայի հարավ-արևելքի Նոր Հարավային Ուելսի նահանգում մոլեգնող անտառային հրդեհների վերացման նպատակով մոտ 650 մարդ և ավելի քան 40 միավոր ավիացիա է գործի դրված:

Նահանգի տարածքում գրանցվել է 81 հրդեհ, որոնցից 38-ն առայժմ չի հաջողվել դադարեցնել:

Բռնկումների մարումը դժվարանում է ուժեղ քամու պատճառով:

Մարդկային զոհերի մասին տեղեկություններ չկան։