Մոտ 350,000 աշակերտ ՀՀ մշակույթի և կրթության ու գիտության նախարարության համատեղ նախաձեռնությամբ նոր ուսումնական տարում ներդրվող աբոնեմենտային համակարգի շրջանակում անվճար թատրոն, թանգարան և համերգ գնալու հնարավորություն կունենա:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի խոսքով, ծրագիրը 1-12-րդ դասարանցիներին ամբողջ ուսումնական տարվա ընթացքում 3 մշակութային հաստատություն անվճար այցելելու հնարավորություն կտա:

«Մշակութային հաստատություններից կարող են այցելել թանգարաններ, պատկերասրահներ, թատրոններ, համերգասրահներ՝ դասական երաժշտության համերգասրահներ: Կարևոր ենք համարում 30 տարի անց աբոնեմենտային ծրագրի վերագործարկումը», - նշել է նախարարը: