Իրավապահները օրեր առաջ կատարել են խուզարկություն ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստեր երևանյան օպերային թատրոնի մերձակայքում գտնվող բնակարանում։

«Շենքի բնակիչներն ականատես են եղել, թե ինչպես են դիմակավորված անձինք մտնում իրենց շենք։ Թե ինչ են փնտրել ԱԱԾ-ականները և ինչ են գտել, մեզ հայտնի չէ։ Ի դեպ, Աբրահամյանի փեսան՝ Վլադիմիր Թամրազյանը, Արևմտյան մաքսատուն-վարչության կամ՝ Զվարթնոցի մաքսատան պետն է», - գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ խուզարկություն էր կատարվել նաև Հովիկ Աբրահամյանի հայրական գյուղում՝ Մխչյանում, նրան պատկանող գործարանի տարածքից հանելով զենք-զինամթերք, որոնք «հնարավոր է» օգտագործվել են 2008թ․-ի մարտի 1-ին։ Եվ արդյունքում ձերբակալեցին երկու անձի, այդ թվում՝ նրա եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին։