ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նախատեսվում է բարձրացնելնվազագույն կենսաթոշակը.

«Մեր երկրում չի լինելու քաղաքացի, ով այլևս ծայրահեղ աղքատ է համարվելու և ստանալու է պարենային զամբյուղից նվազ կենսաթոշակ: Հնարավոր է սահմանվի 25,000 դրամի շեմ` 23,000 դրամի փոխարեն», - ասել է Թանդիլյանը:

Նշենք, որ բարձրացումը տարածվելու է 80,000 քաղաքացու վրա: