Կառավարության օգոստոսոի 23-ի նիստում հաստատվել է Ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու որոշման նախագիծը, որով նոր կառուցվող փոքր ՀԷԿ-երի համար սահմանվում են որոշակի չափորոշիչներ:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշել է, որ սահմանվել է այն գետերի ցանկը, որտեղ արգելվելու է փոքր ՀԷԿ-երի կառուցումը:

«Դրա մեջ մտնում են Կարմիր գրքում գրանցված ձկնատեսակների ձվադրավայրեր ունեցող գետերը, այն գետերը, որտեղ խողովակներով ջրի հոսքի ծանրաբեռնվածությունը գերազանցում է 40%-ը, իսկ, ըստ էության, Հայաստանում կան գետեր, որտեղ այս ծանրաբեռնվածության ցուցանիշն ավելի քան 50% է: Առաջարկվում է, որ նման գետերի վրա ընդհանրապես արգելվի նոր ՀԷԿ-երի կառուցումը», - ասել նախարարը:

Սահմանափակվում են նաև գետերի այն հատվածները, որտեղ նույնպես կարգելվի ՀԷԿ-երի կառուցումը:

«Այստեղ բնության հատուկ պահպանվող գոտիներ են, բնության հուշարձաններից 180մ շառավիղով տարածքներ և այլն», - ասել է Գրիգորյանը: