Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ 2008թ.-ի փետրվարին նախագահական ընտրություններին հաջորդած ընդդիմության հավաքները խաղաղ էին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Մեր բնութագրմամբ, 2008թ.-ի մարտի 1-ի առավոտյան պաշտպանողական հանդերձանքով, վահաններով և մահակներով ոստիկանության ստորաբաժանումները հարձակում գործեցին խաղաղ ցուցարարների վրա: Պաշտոնական հաղորդագրություններով, ընդ որում՝ դարձյալ հակասություններով, մի դեպքում հայտարարվում էր, որ ցուցարարների մոտ առկա են զենք-զինամթերք, մի դեպքում՝ որ մետաղյա ձողեր և այլն», - ասել է Թաթոյանը:

Պաշտպանը հավելել է, որ ոստիկանությունը նաև հաջորդող փողոցների շրջափակում էր իրականացրել, և այդ ամենը հանգեցնում էր ոստիկանության գործողությունների «անօրինականության մասին եզրահանգման»:

Թաթոյանը նշել է նաև, որ այդ տարի նախագահական ընտրություններում խախտումներ և ընտրակեղծիքներ են եղել, և «դա էր դժգոհության պատճառը»: